National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.12.2021
Զեմֆիրա Միրզոեւայի հարցը Վերին Դվինի դպրոցի վերանորոգման վերաբերյալ
1 / 3

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Զեմֆիրա Միրզոեւան նշել է, որ 2022 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկել է Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցի համար հավելյալ մասնաշենքի կառուցման եւ գործող մասնաշենքի վերանորոգման համար հատկացնել  ֆինանսական միջոցներ:

Պատգամավորն ընդգծել է, որ Կառավարությունն իր առաջարկը մերժել է՝ նշելով, որ այն կքննարկվի 2023-2025 թթ. ՄԺԾԾ-ի սահմաններում դպրոցների վերանորոգման անհրաժեշտությունից ելնելով: «Ֆինանսական միջոցների բացակայությու՞նն է պատճառը, որ մերժել եք առաջարկս, թե՞ կարեւորություն չեք տվել ազգային փոքրամասնության համար այսքան կարեւոր հարցի լուծմանը»,-հետաքրքրվել է պատգամավորը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առաջարկը դիտարկվում է եւ եթե 2023 թվականի համար կազմվող ցուցակում այլ համեմատությունների նկատմամբ բոլոր գործոնները դիտարկելուց հետո որոշում կայացվի, որ այդ դպրոցի կառուցման վերաբերյալ հարցը պետք է ներառվի 2023 թվականի անելիքներում, ապա դա կքննարկվի առաջնահերթորեն:

Մանրամասները՝ տեսանյութում: